Նուբարաշենում կատարված սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Նուբարաշենում կատարված սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Աղմկոտ սպանություն է տեղի ունեցել Երեւանի ծայրամասում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հարեւանությամբ, իրավապահները ստիպված են եղել դիմել արտակարգ միջոցառումների:

Արդեն ճշտվել է զոհվածների ինքնությունը: Նրանցից մեկը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում: Դրաստամատ Թադեւոսյանը եւ Լևոն Ղազարյանը, որոշ տվյալներով, մահացել են հիվանդանոցի ճանապարհին:

Իրավապահների տարածած հաղորդագրության համաձայն՝ փոխհրաձգության վայրի բոլոր տեսագրություններն առգրավվել են, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Քննչական կոմիտեի հատուկ կարեւորության գործերի քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում