ԼԼիլիթ Ասատրյան

«Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրության վավերագիրը ի պահ է հանձնվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

«Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրության վավերագիրը ի պահ է հանձնվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Հոկտեմբերի 19-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

 

Հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը ի պահ է հանձնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերագիրը։

 

Արարողությունից հետո տեղի է ունեցել դեսպանի և գլխավոր քարտուղարի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵԽ փոխգործակցությանը և տարածաշրջանային խնդիրներին։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում