ԷԷլեն Պետրոսյան

Կապահովվի Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների իրականացումը

Կապահովվի Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների իրականացումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սևանա լճի առափնյա հատվածներում ծովի մակարդակից 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքներն ապահովելու նպատակով:

Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է պետբյուջեի «Նորաշեն արգելոցի կահավորում» միջոցառման շրջանակում իրականացված գնումների արդյունքում տնտեսված 807.8 հազ․դրամից՝ 594 հազար դրամը հատկացնել «Սևանա լճի առափնյա հատվածներում ծովի մակարդակից 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում» միջոցառման փորձաքննության ծառայությունների ձեռք բերմանը: Իսկ 213,8 հազար դրամը կվերադարձվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում