ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի խորհրդարանը չի կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահ Զուրաբիշվիլուն

Վրաստանի խորհրդարանը չի կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահ Զուրաբիշվիլուն

Վրաստանի խորհրդարանի 100-ից պակաս պատգամավորներ են կողմ քվեարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնանկությանը, ուստի իմփիչմենթը չի կայացել։

Ըստ քվեարկության արդյունքների՝ նախագահի պաշտոնանկությանը կողմ է եղել 86 պատգամավոր, դեմ՝ մեկը։ Նախագահին իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր ստանալ առնվազն 100 ձայն 150-ից կամ խորհրդարանի երկու երրորդի աջակցությունը:

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր, որպեսզի բացառվի պատգամավորներից որևէ մեկի համաձայնությունը իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հետ, որն էլ նախաձեռնել էր իմփիչմենթի գործընթացը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում