ԱԱնժելիկա Ժամհարյան

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կժամանի Հայաստան

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կժամանի Հայաստան

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան:

Ինչպես տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից՝ հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով:

Նախատեսված է Լիտվայի վարչապետի հանդիպումը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Ինգրիդա Շիմոնիտեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների  կենտրոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում