ԼԼիլիթ Ասատրյան

Սատանի կամուրջի մոտակայքում բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը. փրկարարներն այն դուրս են բերել դժվարանցանելի հատվածից

Սատանի կամուրջի մոտակայքում բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը. փրկարարներն այն դուրս են բերել դժվարանցանելի հատվածից

Հոկտեմբերի 17-ին` ժամը 23:50-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին՝ Սատանի կամուրջի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը, խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ռ․ Ֆ․, ծնված 1971 թ․, ԻԻՀ քաղաքացի) քարշակման եղանակով (մոտ 1 կմ) դուրս են բերել դժվարանցանելի հատվածից. բեռնատարը շարունակել է ընթացքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում