ԱԱնժելիկա Ժամհարյան

ՏՏ բնագավառի 39 ուսանող և աշակերտ արժանացել են ամենամյա կրթական պարգևների

ՏՏ բնագավառի 39 ուսանող և աշակերտ արժանացել են ամենամյա կրթական պարգևների

Հայաստանի բնագիտական և տեխնիկական բուհերի 30 ուսանող և դպրոցների 9 աշակերտ արժանացել են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների:

 

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են՝ պարգևների հանձնումը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ «Սիլիկոնյան լեռներ» (Silicon Mountains) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված հատուկ արարողության ժամանակ: Պարգևները հանձնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

Այս տարվա մրցույթին մասնակցել են 73 աշակերտ ավագ և միջնակարգ դպրոցներից և 120 ուսանող բնագիտական ուղղվածություն ունեցող բուհերից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում