ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

Հոկտեմբերի 16-ին` ժամը 21։59-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1987 թ․) և ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Ս., ծնված 1966 թ․)՝ բեռնված տուֆով: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն. Գ.-ն (ծնված 2016 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ արձանագրվել է Ն. Գ.-ի մահը, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել բեռնատարի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների հետ համատեղ ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում