ԼԼուսինե Մուրադյան

Թել Ավիվ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվում 190 անձ

Թել Ավիվ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվում 190 անձ

Մեկնարկել է Թել Ավիվ-Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի քան 70 երեխա: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի կառավարությունը այսօր կազմակերպել է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ՝ Իսրայելից Հայաստան վերադառնալ կամեցող ՀՀ քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին աջակցելու նպատակով։
 
Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում Հայաստանի դեսպանություն և Հայաստանի ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով: Ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր։ Այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան։
 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում