ԼԼուսինե Մուրադյան

Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման սահմանափակումների մասով կսահմանվեն բացառություններ. նախագիծ

Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման սահմանափակումների մասով կսահմանվեն բացառություններ. նախագիծ

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ներքին աուդիտորներին ներկայացվող պահանջները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ըստ նրա՝ միաժամանակ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման գործընթացն ավելի արդյունավետ, ճկուն ու նպատակամետ դարձնելու նպատակով օրինագծով նաև նախատեսվում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման սահմանափակումների մասով սահմանել որոշակի բացառություններ:

Նշվել է նաև, որ առաջարկվում է պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ներքին աուդիտորներին համարել հանրային ծառայողներ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար նշանակել այն անձանց, որոնք պաշտոնի նշանակմանը նախորդող երկու տարվա ընթացքում կազմակերպությունում կամ կազմակերպության համակարգում զբաղեցրել են կառուցվածքային, այդ թվում՝ ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոններ:

Հանձնաժողովականները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ՝ կապված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման հետ: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել մինչև երկու ամիս ժամկետով՝ այդ ընթացքում համակողմանի ծանոթանալու և քննարկելու օրինագծի խնդրահարույց դրույթներին: Հիմնական զեկուցողն ընդունել է առաջարկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում