ԿԿարմեն Ղուկասյան

Ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն. Տիգրան Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի հիմնադրման 2805-ամյակի առթիվ

Ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն. Տիգրան Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի հիմնադրման 2805-ամյակի առթիվ

Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։

«Սիրելի երևանցիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։

 
Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։

 

Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։

 

Ե՛վ որպես երևանցի, և՛ որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն, քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են։

Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք»,- ասված է Տիգրան Ավինյանի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում