ՎՎարդուհի Հարությունյան

ԴԵՌ ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժելու վտանգի մասին Politico-ի հրապարակմանը

ԴԵՌ ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժելու վտանգի մասին Politico-ի հրապարակմանը

ԱՄՆ պետքարտուղարությունից պատասխանել են «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico պարբերականում լույս տեսած հրապարակման, որում ասվում է, որ  պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ կոնգրեսականների զգուշացրել է, որ Ադրբեջանը կարող է առաջիկա շաբաթների ընթացքում ներխուժել Հայաստան:

«Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տևական խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար

ԱՄՆ աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերին՝ մարդասիրական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում։ Մենք մեր կարեկցանքն ենք հայտնում տեղահանված անձանց՝ գիտակցելով, թե ինչ շոկի և տրավմայի միջով են նրանք անցնում, և ինչ անորոշության են բախվում», - նշված է պետքարտուղարության պատասխանի մեջ։

ԱՄՆ արտաքին գերատեսչությունից հավելել են, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար, ներառյալ՝ նրանց, ում կասկածում է ռազմական գործողությունների մասնակցության մեջ:

«Ադրբեջանը նաև պատասխանատու է, որ իր զինված ուժերը գործեն միջազգային իրավունքին համապատասխանան, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի, որը կարգավորում է ռազմական գործողությունների իրականացումը, խաղաղ բնակչության պաշտպանությունը և ռազմական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը», - ասված է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանն ուղղված պետքարտուղարության պատասխանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում