ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Սիրիայի օդանավակայաններին Իսրայելի հարվածների հետևանքների մասին

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Սիրիայի օդանավակայաններին Իսրայելի հարվածների հետևանքների մասին

ՌԴ ԱԳՆ-ն Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին իսրայելական օդուժի հարվածներն անվանել է Սիրիայի ինքնիշխանության կոպիտ խախտում՝ զգուշացնելով, որ նման գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում զինված էսկալացիայի։

Հինգշաբթի Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին, որոնք ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը։

«Իսրայելական կողմի այս գործողությունները հանդիսանում են Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած  հայտարարությունում։

«Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման համատեքստում նման ուժային գործողությունները հղի են չափազանց վտանգավոր հետևանքներով, քանի որ դրանք կարող են զինված սրացում հրահրել ողջ տարածաշրջանում։ Դա ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ»,- ընդգծվում է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում