ԱԱնժելիկա Ժամհարյան

Բանաձևերն ու կոշտ հայտարարությունները շատ կարևոր են, սակայն ժամանակն է, որ ԵՄ-ն հստակ քայլեր ձեռնարկի. ԵԽ պատգամավոր

Բանաձևերն ու կոշտ հայտարարությունները շատ կարևոր են, սակայն ժամանակն է, որ ԵՄ-ն հստակ քայլեր ձեռնարկի. ԵԽ պատգամավոր

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին` հոկտեմբերի 5-ին ընդունած` «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին» բանաձևի համար, որում խստագույնս դատապարտվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը:

Պատգամավորների ուշադրության կենտրոնում են եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների կարիքների բավարարմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Անդրադարձ է եղել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված կոչերին և դրանց հակադարձելու մեխանիզմներին:

Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ այստեղ` Հայաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու համար նման այցերը մեծ նշանակություն ունեն: Նրա խոսքով՝ բանաձևերն ու կոշտ հայտարարությունները շատ կարևոր են, սակայն  ժամանակն է, որ Եվրոպական միությունը հստակ  քայլեր ձեռնարկի:

Կարևորվել է ԵՄ և անդամ պետությունների ներգրավվածությունը խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին:

Քննարկվել են նաև տնտեսական, ժողովրդավարական բարեփոխումներին և այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում