Առաջինի տոնական եթերը սեպտեմբերի 21-ին

Առաջինի տոնական եթերը սեպտեմբերի 21-ին

Սեպտեմբերի 21-ին Առաջին ալիքի եթերը կսկսվի տոնական «Առավոտ լուսո»-ով: Օրվա ընթացքում «Լուրերը» կլուսաբանի երկրի գլխավոր նորությունները, ուղիղ միացումներով կներկայացնի երկրում տեղի ունեցող միջոցառումները, իսկ 17:30-ին շնորհավորական ուղերձով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ժամը 18:40-ին «Հայրենեան» նոր հեռուստանախագծի շրջանակում Գոհար Գասպարյանը կներկայացնի հայկական արժեքներն ու ավանդույթները, իսկ 21:30-ին եթերում կլինի «Լավ երեկոյի» տոնական հաղորդումը:

Ժամը 22:30-ին կարող եք դիտել «Խաղի կանոններ» դեբատային հեռուստածրագրի հատուկ թողարկումը, որը, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով հրավիրել է քաղաքապետի թեկնածուներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում