ԼԼիլիթ Ասատրյան

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Շահումյան գյուղի միջնակարգ դպրոց և հանդիպել ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցականների հետ

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Շահումյան գյուղի միջնակարգ դպրոց և հանդիպել ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցականների հետ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետի աշխատակազմից:

Այցի ընթացքում քննարկվել են ֆրանսերենի ուսուցման հետ կապված մի շարք հարցեր: Դպրոցում դեսպանը նաև հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և իրենց կրթությունը վերոնշյալ ուսումնական հաստատությունում շարունակող դպրոցականների հետ և զրուցել նրանց հետ:

Ներկաները մասնակցել են դպրոցի ֆրանսերենի խմբակի կազմակերպած միջոցառմանը։ Դեսպանը նաև ֆրանսերեն գրքեր և ուսումնաօժանդակ նյութեր է նվիրել դպրոցին՝ ֆրանսերենի ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում