ԱԱնժելիկա Ժամհարյան

Արարատի մարզպետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված և Արարատի մարզում ապաստան գտած մեր հայրենակիցների խնդիրները

Արարատի մարզպետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված և Արարատի մարզում ապաստան գտած մեր հայրենակիցների խնդիրները

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացրին Արարատի մարզպետի աշխատակազմից:

 
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը:

 

Մարզի ղեկավարն ու դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արարատի մարզում ապաստան գտած մեր հայրենակիցների խնդիրները, Ֆրանսիայի կողմից հայ ժողովրդին տրամադրվող օգնությունը, երկկողմ հարաբերություններին ուղղված մի շարք այլ հարցեր։

 

Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզ այցելելու, մշտապես և հատկապես ճգնաժամային օրերին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում