ՄՄարիամ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ներկայությունը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ներկայությունը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, ուստի Բաքվի հետ կքննարկվի նրանց հետագա ներկայությունը տարածաշրջանում, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների հետ զրույցում նրան խնդրել են մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ խաղաղապահները չեն կարող վերատեղակայվել Հայաստանում, եթե հեռանան Լեռնային Ղարաբաղից։

«Այժմ, իսկապես, դե ֆակտո և դե յուրե՝ մեր խաղաղապահները, գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Ինչ վերաբերում է նրանց մնալու հետագա ռեժիմին և դրա հետ կապված բոլոր քայլերին, ապա, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև հավելել է, որ այդ հարցը չի քննարկվել նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի զրույցի ընթացքում։ «Հայ ընկերների հետ շփումները կշարունակվեն»,- ընդգծել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում