ԼԼուսինե Մուրադյան

ԷՆ-ում «Եվրոնյուզի» միջազգային վաճառքների գծով տնօրենի հետ քննարկվել է զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությունը

ԷՆ-ում «Եվրոնյուզի» միջազգային վաճառքների գծով տնօրենի հետ քննարկվել է զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությունը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է «Եվրոնյուզի» միջազգային վաճառքների գծով տնօրեն Կյել Սթայնին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ծրագրերի զարգացման ղեկավար Մարտին Թովմասյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

««Եվրոնյուզի» ներկայացուցիչները Հայաստան են ժամանել մի շարք միջոցառումներ լուսաբանելու նպատակով, որոնց թվում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կազմակերպված «Արմենիա» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը:

 

Հանդիպման սկզբում կողմերը խոսել են «Եվրոնյուզի» գործունեությանը և առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցերից։

 

Այնուհետև քննարկել են համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտում հնարավոր փոխգործակցությունը և հետագա անելիքները, որոնք միտված կլինեն Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում