ԼԼուսինե Մուրադյան

Վարչական արձանագրություն չկազմելու դիմաց վարորդը կաշառք է առաջարկել պարեկներին. նա ձերբակալվել է

Վարչական արձանագրություն չկազմելու դիմաց վարորդը կաշառք է առաջարկել պարեկներին. նա ձերբակալվել է

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 01.20-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, կաշառք տալու կասկածանքով, Աթենքի փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել «Մերսեդեսի» 49-ամյա վարորդին:

Պարզվել է, որ նա սթափության ստուգումը չանցնելու և ավտոմեքենան վարելու ընթացքում ծխելու համար վարչական արձանագրություն չկազմելու դիմաց ՊԾ ծառայողին առաջարկել էր երկու 20000-դրամանոց և մեկ այլ թղթադրամ:

«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

49-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում