ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելի դեմ ողջ գործողությունը Պաղեստինն ինքնուրույն է կազմակերպել. Ալի Խամենեի

Իսրայելի դեմ ողջ գործողությունը Պաղեստինն ինքնուրույն է կազմակերպել. Ալի Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, ելույթ ունենալով երկրի ռազմական ուսումնարանների շրջանավարտներին նվիրված արարողության ժամանակ, հայտարարել է, որ Իսրայելի դեմ ողջ գործողությունը Պաղեստինն ինքնուրույն է կազմակերպել:

«Մենք համբուրում ենք գրոհի հնարամիտ և հմուտ կազմակերպիչների և պաղեստինցի երիտասարդների ճակատն ու ձեռքերը։ Բայց նրանք, ովքեր ասում են, թե վերջին մեծ իրադարձությունները պաղեստինցիների գործը չեն, սխալ գնահատական են տալիս»,- հայտարարել է գերագույն առաջնորդը։

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Իրանն օգնել է Իսրայելի դեմ գործողության նախապատրաստմանը, սակայն դրան Իրանի անմիջական մասնակցության ապացույցներ ԱՄՆ-ը չունի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում