ԼԼուսինե Մուրադյան

Երևան քաղաքի կառավարումը «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները իրականացնելու են միասին. Ավինյանը՝ հուշագրի մասին

Երևան քաղաքի կառավարումը «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները իրականացնելու են միասին. Ավինյանը՝ հուշագրի մասին

Համագործակցության հուշագիրը նշանակում է, որ Երևան քաղաքի կառավարումը «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները իրականացնելու են միասին, և դա նշանակում է, որ գործադիրում նշանակումները նույնպես լինելու են միասին և փոխհամաձայնեցված, և կառավարումը ընդհանուր իրականացնելու են այս երկու խմբակցությունները միասին: Այդ մասին ավագանու նիստից հետո՝ Արտակ Զեյնալյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Երևանի ժողովուրդը քաղաքապետ ընտրելու լիազորությունը վերապահել է մեզ՝ ավագանինու անդամներիս: Այդ մասին անդրադառնալով ստորագրված փաստաթղթին՝ ասաց Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության առաջին համար Արտակ Զեյնալյանը:

«Առաջնորդվելով Հայաստանի շահով, առաջնորդվելով Երևանի շահով, առաջնորդվելով Սահմանադրության նախաբանի սկզբունքներով, առաջնորդվելով իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության հիմնարար սկզբունքներով՝ որոշեցինք Երևանում ձևավորել Կառավարման մարմիններ:

Գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալը իրավական որոշակիության, իրավական կայունության սկզբունքների ապահովմանն է կոչված, և այն շատ-շատ ավելի սահմանադրական է և լավ վիճակ է, քան իշխանություն չունենալը: Եվ մենք հայտարարեցինք, որ քվեարկել ենք դրա օգտին»,- ասաց Զեյնալյանը՝ նշելով՝ կոալիցիա նշանակում է նաև պատասխանատվության կիսում:

«Պետական պաշտոնները կարկանդակ չեն, դա ծառայություն է և ծանր աշխատանք է, դա պատասխանատվության ստանձնում է, և դա, ևս մեկ անագամ կրկնեմ, դա շնորհ, պարգև չէ՝ որևէ մեկին տրված, դա պատասխանատվության ստանձնում է»,- ասաց նա՝ հայտարարելով, որ «Հանրապետությունը» որոշել է ստանձնել այդ պատասխանատվությունը Երևան քաղաքում:

Հիշեցնենք, որ ասուլիսի մեկնարկին Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հուշագիր են կնքել՝ սկսելով համագործակցություն՝ «ի նպաստ ՀՀ մայրաքաղաք Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում