ԼԼուսինե Մուրադյան

Տիգրան Ավինյանն ընտրվեց քաղաքապետ

Տիգրան Ավինյանն ընտրվեց քաղաքապետ

Հոկտեմբերի 10-ին՝ ավագանու արտահերթ նիստի ժամանակ, Տիգրան Ավինյանը ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի քաղաքապետ:

Նիստին ներկա էր ընտրական շեմը հաղթահարած 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հանրապետությունը», «Հանրային ձայնը». 37 անդամի ներկայությամբ ավագանու նիստը իրավազոր էր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրական շեմը հաղթահարել էր 5 քաղաքական թիմ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր ձայների՝ 32.5 տոկոսը, բայց միայնակ չէր կարող քաղաքապետ ընտրել, քանի որ ընտրությունների արդյունքում ստացել էր 65-ից 24 մանդատ:

Ավելի վաղ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել էին, որ չեն մասնակցելու ավագանու նիստին՝ կոչ անելով անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը և հիմք ստեղծել Երևանում նոր ընտրությունների անցկացման համար։ «Հանրային ձայն» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշել էին չբոյկոտել ավագանու նիստը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում