ԼԼիլիթ Ասատրյան

Ֆրանսիայի և Մոնտենեգրոյի թիմերը ժամանել են Հայաստան` մասնակցելու «HOPE 2023» վարժանքին

Ֆրանսիայի և Մոնտենեգրոյի թիմերը ժամանել են Հայաստան`  մասնակցելու «HOPE 2023» վարժանքին

Ֆրանսիայի քաղաքացիական անվտանգության 56 զինվորական, 2 Dash ինքնաթիռ, 1 կառավարման շարժական կայան, 8 տոննա տեխնիկա և 2 փրկարար շուն. այսօր երեկոյան դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանում դիմավորել է ֆրանսիական թիմերին, ովքեր Հայաստանի և ԵՄ-ի փրկարարների հետ մասնակցում են «HOPE 2023» վարժանքին: Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

Վարժանքի թեման սեյսմիկ արձագանքն է:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Մոնտենեգրոյի թիմը նույնպես Հայաստանում է:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օդային ճանապարհով Հայաստան է ժամանել Հունաստանի միջազգային որոնողափրկարարական թիմը: Վրաստանի 20 հոգուց բաղկացած թիմը ևս Հայաստանում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում