ԱԱնժելիկա Ժամհարյան

Գազայի հատվածում իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 413-ի

Գազայի հատվածում իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 413-ի

Գազայի հատվածին Իսրայելի ԶՈՒ հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը ավելացել է՝ հասնելով մինչև 413-ի, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը:

«Առողջապահության նախարարության ինֆորմացիոն կենտրոնը գրանցել է 413 մարդու մահ, որոնց թվում՝ 78 երեխա և 41 կին»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Հաղորդվում է՝ վիրավորվել է 2,3 հազար մարդ, այդ թվում՝ 213 երեխա և 140 կին:

Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր 370 զոհի մասին:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում