ԱԱրսեն Մկրտչյան

Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը և դուրս բերել երեխաներին

Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը և դուրս բերել երեխաներին

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող ավտոլվացման կետերից մեկում կայանած ավտոմեքենայի դռները փակվել են, երեխաները մնացել են ներսում:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները բացել են Mazda մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ. Ք.) դուռը և դուրս բերել երեխաներին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում