ԼԼիլիթ Ասատրյան

Շիրակի մարզպետը Ախուրյանի Արևիկ բնակավայրում ներկա է եղել «Լավաշի կախարդանքը» փառատոնին

Շիրակի մարզպետը Ախուրյանի Արևիկ բնակավայրում ներկա է եղել «Լավաշի կախարդանքը» փառատոնին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ ներկա է եղել «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի կազմակերպած «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնին, որն անցկացվել է Ախուրյանի Արևիկ բնակավայրում։ Այդ մասին ասված է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 3 people նկարն է
 

«Մարզպետը ողջունել է կազմակերպիչներին՝ կարևորելով նմանատիպ ձեռնարկների իրականացումը և նշել, որ լավաշի հանրահռչակումը անհրաժեշտություն է հատկապես այսօր։ Մուշեղ Մուրադյանը շրջել է տաղավարներում, զրուցել մասնակիցների հետ, ծանոթացել ներկայացված տեսականուն։

 
Հնարավոր է սա 8 մարդ and պարող մարդիկ նկարն է
 

Հայկական լավաշը համարվում է ոչ նյութական մշակութային ժառանգություն և 2014 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկում»,- նշված է գրառման մեջ:

 
Հնարավոր է սա 7 people նկարն է
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում