ՎՎարդուհի Հարությունյան

Պաղեստինի ժողովուրդը լիարժեք իրավունք ունի ինքնապաշտպանվելու Իսրայելի հարձակումներից. Մահմուդ Աբաս

Պաղեստինի ժողովուրդը լիարժեք իրավունք ունի ինքնապաշտպանվելու Իսրայելի հարձակումներից. Մահմուդ Աբաս

Պաղեստինի ժողովուրդը լիարժեք իրավունք ունի ինքնապաշտպանվելու Իսրայելի  և հրեա վերաբնակիչների ահաբեկչական հարձակումներից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասը։

Նա ընդգծել է միջազգային հանրության կողմից Պաղեստինի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Աբասն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Պաղեստինի քաղաքացիական իշխանությունների և անվտանգության ուժերի ներկայացուցիչները: Քննարկվել է Գազայի հատվածի հետ սահմանին տիրող իրավիճակը:

Առավոտյան հայտնի է դարձել Գազայի հատվածի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծության մասին: Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում մեկնարկում է «Երկաթե թրեր» հակաահաբեկչական գործողությունը: Հրթիռային հարվածներին ի պատասխան՝ իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության օբյեկտներին: ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմադ Դեֆը հայտարարել է Իսրայելի դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին, որը ստացել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» անունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում