ԱԱնժելիկա Ժամհարյան

Հրդեհ Երևանի մետաղապլաստե դռների և պատուհանների խանութի պահեստներից մեկում. այրվել է շինանյութ

Հրդեհ Երևանի մետաղապլաստե դռների և պատուհանների խանութի պահեստներից մեկում. այրվել է շինանյութ

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարշալ Բաբաջանյան 5/4 հասցեի մոտակայքում գտնվող ապակիների արտադրամասում։

 

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մետաղապլաստե դռների և պատուհանների խանութի պահեստում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։26-ին, մարվել՝ 13։03-ին։ Այրվել են պահեստի (մոտ 20 քմ) կախովի առաստաղը, մուտքի պլաստմասսայե դուռը (մոտ 0․5 քմ) և պահեստավորած շինանյութ (մոտ 4 քմ)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում