ԼԼիլիթ Ասատրյան

Ճապոնիան 2 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի` հաջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանվածների

Ճապոնիան 2 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի` հաջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանվածների

Ճապոնիան 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի` հաջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց: Այս մասին հայտնում են Ճապոնիայի ԱԳՆ-ից:

«Հաշվի առնելով այն փաստը, որ ավելի քան 100 000 մարդ է տեղահանվել Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով, Ճապոնիայի կառավարությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ բարձրագույն խորհրդի միջոցով 2 մլն դոլարի անհատույց հրատապ օգնություն կցուցաբերի»,- տեղեկացնում են գերատեսչությունից:

Հաղորդվում է, որ այս դրամաշնորհի կեսը կստանա Կարմիր խաչը` առողջապահական, պաշտպանական, ջրամատակարարման և այլ ծախսերի համար: Երկրորդ մասը կփոխանցվի ՄԱԿ-ին` ոչ պարենային և այլ ապրանքների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում