ԳԳոհար Սարգսյան

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 15-ը

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 15-ը

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կրկնապատկվի՝ 300 տոննայից դառնալով 600 տոննա, իսկ որսի իրականացման ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի15-ը: Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունից:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության մշակած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N1520-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

2023 թվականին Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 տոննա չափաքանակ։ 2023 թվականի համար ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 6-ի N 475-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300000կգ (300 տոննա) սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2023 թվականի մայիսի 4-ից, փաստացի կնքվել է 8 պայմանագիր՝ 299943կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ը:

Ուսումնասիրությունների արդյունքնում ձեռք բերված տվյալների հիման վրա Գիտական կենտրոնի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:

Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից: Քննարկվել և համաձայնեցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում