ՎՎարդուհի Հարությունյան

Վրաստանը տարածաշրջանում շատ կարևոր գործոն է. Ղարիբաշվիլի

Վրաստանը տարածաշրջանում շատ կարևոր գործոն է. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գրանադայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Միջին միջանցքի գործարկման խնդրին:

«Մեր երկիրը մեծ դերակատարում ունի ինչպես Եվրոպայի, այնպես էլ միջազգային համագործակցության համար։ Կարծում եմ, որ Վրաստանը կարևոր է ոչ միայն որպես առանձին երկիր, այլև որպես տարածաշրջանում շատ կարևոր խաղացող, ինչպես նաև գործոն, քանի որ մենք բացարձակ ներդաշնակ հարաբերություններ ունենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ լինի դա Ադրբեջանը, Հայաստանը թե Թուրքիան:

Ընդհանրապես, Միջին միջանցքի զարգացման համատեքստում, իհարկե, մեր երկիրը վճռորոշ նշանակություն կունենա, քանի որ այս նախագիծը հնարավոր չի լինի, եթե Վրաստանը ուժեղ և կայուն չլինի, և մեզ մոտ խաղաղություն չլինի։ Ուստի, այս բոլոր գործոններն ու հանգամանքները մեծ նշանակություն ունեն»,- ասել է Ղարիբաշվիլին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում