ԱԱնժելիկա Ժամհարյան

Միրզոյանը Մոհան Ռամեշ Ռաջասինգհամին հայտնել է ՀՀ հիասթափությունը ԼՂ-ում հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ

Միրզոյանը Մոհան Ռամեշ Ռաջասինգհամին հայտնել է ՀՀ հիասթափությունը ԼՂ-ում հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև զրույցի նպատակով ընդունել է Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման՝ Ժնևի գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է հայտնել ՀՀ հիասթափությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ, ինչպես նաև' խիստ դժգոհությունը հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարած պատվիրակության ԼՂ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության կապակցությամբ: 

Արարատ Միրզոյանն ընդգծել է այն մտահոգություններն ու հիմնական շեշտադրումները, որոնք արվել նաև ՀՀ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ: 

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ շարունակված քննարկմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի 100 000-ից ավելի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի և առկա խնդիրների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում