ԼԼուսինե Մուրադյան

Ֆրանսիացիների համար ՀՀ-ն ճամփորդության իդեալական ուղղություն է. Հայաստանը Փարիզում մասնակցել է «IFTM TOP RESA-2023» ցուցահանդեսին

Ֆրանսիացիների համար ՀՀ-ն ճամփորդության իդեալական ուղղություն է. Հայաստանը Փարիզում մասնակցել է «IFTM TOP RESA-2023» ցուցահանդեսին

Հոկտեմբերի 3-5-ը Փարիզում Հայաստանը մասնակցել է «IFTM TOP RESA-2023» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այդ մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից:

 

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն 12 ոլորտի կազմակերպությունների հետ ներկայացրել է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն՝ ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուրպրոդուկտներին, այդ թվում՝ հայկական մշակույթին և համեղ ուտեստներին, որոնք ներկայացված էին տաղավարում:

 

Մասնակից երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

 

«Փարիզից և Լիոնից դեպի Երևան իրականացվող ուղիղ թռիչքների շնորհիվ ֆրանսիացիների համար Հայաստանը համարվում է ճամփորդության իդեալական ուղղություն»,- նշվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում