ԱԱնժելիկա Ժամհարյան

Կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը

Կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը

Կառավարության որոշմամբ կկանոնակարգվի Սևանա լճում արդյունագործական որսի գործընթացը։ Ըստ որոշման՝ սահմանվել է աշնանային որսի իրականացման ժամկետներ և որսաչափ։

Որոշումը կայացվել է ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, ըստ որի՝ գիտական կենտրոնի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ, և առաջարկվել է որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին՝ սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս: Արդյունքում՝ որոշման ընդունմամբ, կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում