ԼԼուսինե Մուրադյան

Դեռ չդնել ԼՂ-ում սեպտեմբերի 19-ից սկսված ողբերգության պատճառները հասկանալու համար հիմա արդեն կարելի է խոսել մի շարք դրվագների ու դեպքերի մասին. Արթուր Հովհաննիսյան

Դեռ չդնել ԼՂ-ում սեպտեմբերի 19-ից սկսված ողբերգության պատճառները հասկանալու համար հիմա արդեն կարելի է խոսել մի շարք դրվագների ու դեպքերի մասին. Արթուր Հովհաննիսյան

ԼՂ-ում սեպտեմբերի 19-ից սկսված ողբերգության պատճառները հասկանալու համար հիմա արդեն կարելի է խոսել մի շարք դրվագների ու դեպքերի մասին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Հայաստանի Հանրապետութունը մշտապես խոսել է ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման մասին միջազգային հովանու ներքո Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության միջոցով։

Այս սկզբունքը առաջին իսկ պահից քննադատվեց, դատապարտվեց, ընդհուպ որակվեց որպես ԼՂ-ին միայնակ թողնել։ Այնուամենայնիվ, հայկական դիվանագիտությանը հաջողվեց կազմակերպել հանդիպում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև 3-րդ երկրում՝ Սոֆիայում, միջազգային հովանու ներքո, և ի դեպ, ոչ միայն Սոֆիայում և ոչ մեկ անգամ։

Սակայն, հանդիպմանն ընդառաջ ԼՂ իշխանությունները հրաժարվում են հանդիպումից, ավելի ճիշտ նրանց թույլ չեն տալիս գնալ այդ հանդիպմանը։

Այդ ընթացքում և դրանից հետո ԼՂ-ում քաղաքականապես մեկուսացվեցին բոլոր նրանք, ովքեր կողմ էին Ադրբեջանի հետ, միջազգային հովանու ներքո, երկխոսությանը, իսկ հետո նաև հայաստանյան ընդդիմության կցորդ արցախյան դաշնակները իրականացրին հեղաշրջում՝ վերջնականապես փակելով արժանապատիվ երկխոսության դուռը։

Այնուհետև Ադրբեջանից ԼՂ իշխանություններին փոխանցվեցին սպառնալիքներ, ըստ որոնց՝ նախագահ ընտրելու դեպքում տեղի են ունենալու ռազմական գործողություններ։

Սամվել Շահրամանյանը 22 պատգամավորի կողմից ընտրվեց ԼՂ նախագահ, եկեղացականները օրհնեցին, նախկին նախագահները շնորհավորեցին, հայաստանյան ընդդիմությունը փառավորվեց։

Արդյունքում Ադրբեջանը հարձակվեց շուրջ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ-ի վրա, հեղաշրջմամբ եկած նախագահը ստորագրեց Արցախի Հանրապետության կապիտուլյացիան, իսկ այն ուժերը, որոնք արգելեցին գնալ բուլղարական Սոֆիա՝ միջազգային հովանու ներքո բանակցելու, ԼՂ ներկայացուցիչներին ուղեկցեցին արբեջանական Եվլախ ոչ թե բանակցելու, այլ արդեն լսելու»,- գրել է Արթուր Հովհաննիսյանը։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում