ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը չեղարկել է Իսպանիա այցը

Էրդողանը չեղարկել է Իսպանիա այցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղարկել է այցն Իսպանիա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը:

Նա նշել է, որ թուրքական կողմը ցանկանում էր մասնակցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որին ներկա էին լինելու Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և ԵՄ խորհրդի նախագահը:

«Մենք բարձր ենք գնահատում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը՝ չեղարկել իր մասնակցությունը միջոցառմանը: Ինչպես տեսնում եք, այնտեղ ներկայացված կլինեն Ֆրանսիան, Գերմանիան և ԵՄ-ն, այնտեղ կլինի Հայաստանը, սակայն չեն լինի Թուրքիան և Ադրբեջանը»,- ասել է Չելիքը՝ նշելով, թե Թուրքիան և նախագահ Էրդողանը նպաստում են տարածաշրջանում խաղաղությանը:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Գրանադայի հանդիպմանը Թուրքիայի մասնակցությանը դեմ են եղել Ֆրանսիան և Գերմանիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում