ԼԼուսինե Մուրադյան

Մենք նշաձողը ցածրացրինք, ԼՂ մեր գործընկերների հետ համաձայնեցված ձևով, ԼՂ-ն բարձրացրեց. այստեղ է պրոբլեմը. Փաշինյան

Մենք նշաձողը ցածրացրինք,  ԼՂ մեր գործընկերների հետ համաձայնեցված ձևով,  ԼՂ-ն բարձրացրեց. այստեղ է պրոբլեմը. Փաշինյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հարցով նշաձողը իջեցնելու՝ իր հայտարարությանը:

«Այո՛, մենք նշաձողը ցածրացրինք, փորձեցինք ցածրացնել, և ձեզ մի գաղտնիք էլ ասեմ, ընդ որում՝ ԼՂ մեր գործընկերների հետ համաձայնեցված ձևով: Հասկանո՞ւմ եք: Բայց փոխարենը ի՞նչ տեղի ունեցավ, մենք ցածրացրինք, ԼՂ-ն բարձրացրեց: Այստեղ է պրոբլեմը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դա չի ասում «խոցելու համար»:

«Եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունը և ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի:

Մենք ասացինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի: Այո՛, միջազգային հանրությունը Սոֆիայում, ըստ էության, միջազգային մեխանիզմի շրջանակներում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին: Իսկ ինչո՞ւ չգնացին, այս հարցի պատասխանը մենք ուզում ենք իմանալ, որովհետև ԼՂ-ին արգելեցին գնալ: Ո՞վ արգելեց, այ դա որ ասում ա՝ ոչ ոք չգիտի»,- ասաց Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում