ԼԼուսինե Մուրադյան

Շիրակի մարզում 3291 բռնի տեղահանված անձ ապահովվել է կեցության վայրերով

Շիրակի մարզում 3291 բռնի տեղահանված անձ ապահովվել է կեցության վայրերով

Շիրակի մարզում այս պահի դրությամբ 3291 բռնի տեղահանված անձ ապահովվել է կեցության վայրերով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Մարզպետը ներկայացրեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների տեղաբաշխումը՝ ըստ Շիրակի մարզի համայնքների: Ըստ այդմ՝ Գյումրիում տեղավորվել է 2020 անձ, 515՝ ընտանիք, հյուրատներում, հյուրանոցներում բնակվում են այս պահին 454-ը, վարձակալությամբ՝ 1138-ը, անհատույց հյուրընկալված են 428-ը:

Արթիկ համայնքում՝ 301 անձ, ընտանիքների թիվը՝ 81, հյուրատներում, հյուրանոցներում՝ 10, վարձակալությամբ՝ 31-ը, անհատույց հյուրընկալած ընտանիքների կամ բարեկամների մոտ՝ 260 անձ:

Աշոցքում՝ 275 անձ, ընտանիքները՝ 61, հյուրանոց-հյուրատներում՝ 155 անձ: Անհատույց հյուրընկալված ընտանիքներում կամ բարեկամների մոտ 120 անձ կա: Աշոցքում վարձակալությամբ տրված բնակարաններ, տներ չկան:

Անի համայնքում՝ 282 անձ, ընտանիքները 82-ն են, վարձակալությամբ՝ 10-ն են, անհատույց հյուրընկալված է 272 անձ:

Ամասիա համայնքում՝ 88 անձ, ընտանիքները 24-ն են, վարձակալությամբ՝ 9 անձ, անհատույց հյուրընկալած՝ 79: Հյուրանոց-հյուրատներում ԼՂ-ից բռնի տեղահանվածներ չկան: 

Ախուրյան համայնքում՝ 325 անձ, ընտանիքների թիվը՝ 82, հյուրանոց-հյուրատներում՝ 10, վարձակալությամբ՝ 315, անհատույց տրամադրված բնակարաններ, տներ չկան:

«Այսպիսով, մինչև այս պահը Շիրակի մարզում մենք կեցությամբ ապահովել ենք 3291 անձի, 845 ընտանիք, և ընդհանուրը՝ հյուրանոց-հյուրատներում այս պահին առկա է 629 անձ, վարձակալությամբ՝ 1503-ը, անհատույց հյուրընկալած ընտանիքները՝ 1159 անձ»,- ասաց մարզպետը:

Ընդհանուր 3291 անձից 195-ը տեղավորված են պետության տրամադրած կացարաններում, 16-ը՝ «Արփի լիճ» ազգային պարկի հյուրատուն-հյուրասենյակներում, 40-ը՝ Գյումրու ԲԿ-ի մասնաշենքում, 139-ը՝ Անիում, որից 88-ը՝ Սոցիալական թաղամասում, 40-ը՝ Մարալիկի բժշկական կենտրոնի մասնաշենքում, իսկ 11-ը՝ Լանջիկում:

Աշոցք, Արթիկ, Ամասիա, Անի համայնքներում բոլորին տրամադրվել են առաջնային սննդի և հիգիենայի պարագաներ, ընդհանուր հաշվով՝ 1273 մարդու:

Գյումրիում 3-անգամյա տաք սննդով ապահովվում է 560 անձ, որոնք նշել են, որ սննդի կարիք ունեն:

Առողջության առաջնային պահպանման օղակներում կցագրվել է 582 մարդ, 6 բուժառու ստանում է ստացիոնար բուժում:

Մարզի դպրոցներում այս պահի դրությամբ հաճախում է 200 աշակերտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում