ԼԼիլիթ Ասատրյան

Գյումրի-Երևան ճանապարհին բախվել են Mitsubishi-ն և Nissan-ը․ կա 3 զոհ և 7 վիրավոր

Գյումրի-Երևան ճանապարհին բախվել են Mitsubishi-ն և Nissan-ը․ կա 3 զոհ և 7 վիրավոր

Հոկտեմբերի 3-ին` ժամը 17։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են Mitsubishi և Nissan մակնիշների ավտոմեքենաները:

Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Հ. Ս.-ն, Պ. Ա.-ն, Ա. Կ.-ն (ծնված 1984 թ.), Ա. (ծնված 1993 թ.) և Ա. (ծնված 1978 թ.) Ա.-երը, իսկ Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց՝ Ա. (ծնված 2016 թ.) և Ս. (ծնված 2011 թ.) Հ.-երը:

Փրկարարները երեք քաղաքացու դի մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում