ԼԼիլիթ Ասատրյան

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-6-ին կնվազի 11-15 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-6-ին կնվազի 11-15 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-6-ը կնվազի:

Երևան քաղաքում`  

Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`  

Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, 5-6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում