ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացողների ցանկը կհամալրվի

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացողների ցանկը կհամալրվի

Նախատեսվում է թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված, զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց ևս ներառել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում: Այդ մասին նախագիծն Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 3-ի նիստին ներկայացրեց պաշտպանության նախարար Արման Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ներկայացնելիս:

«Այս խնդիրը ծագել է 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում զոհված մեր հայրենակիցների հետ կապված, որը նշանակված է եղել զինվորական պաշտոնի՝ չհանդիսանալով զինվորական անձ, և հիմա չի կարողանում զինապահ հիմնադրամի շահառու դառնալ: Սրանով կարգավորելու ենք, և, Աստված մի՛ արասցե, հետագայում նմանատիպ դեպքերի պարագայում ևս այլևս խնդիր չենք ունենա»,- ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ նախագծով, ըստ էության, 1 մարդու հարց է կարգավորվում, բայց նաև փակվում են հետագա բոլոր դեպքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում