ԼԼիլիթ Ասատրյան

Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին կացարանով, սննդով և անհրաժեշտ պարագաներով ապահովելու գործընթացը

Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին կացարանով, սննդով և անհրաժեշտ պարագաներով ապահովելու գործընթացը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզպետարանում մարզպետի, աշխատակազմի և համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին կացարանով, սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացը։

 

Նախարարը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել, ամենօրյա ռեժիմով իրականացնել տեղահանվածների կարիքների գնահատում և, ըստ անհրաժեշտության, ապահովել կարիքները։

 

Նախարարը հանձնարարել է, ըստ անհրաժեշտության, տեղահանվածներին աջակցելու գործընթացում ներգրավել նաև կամավորների։

 

Նախարար Սանոսյանը հանձնարարել է խստորեն հետևել բռնի տեղահանվածների հաշվառման գործընթացին, որպեսզի հաշվառումից դուրս մնացած քաղաքացիներ չլինեն, և առաջիկայում աջակցության ծրագրերից օգտվելու հետ խնդիրներ չառաջանան։
 

Մարզպետի աշխատակազմից զեկուցել են, որ մարզպետարանում ձևավորվել է երեք աշխատանքային խումբ, որոնք զբաղվում են քաղաքացիների հաշվառմամբ, կարիքների գնահատմամբ ու սննդի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարմամբ։

 

Արագածոտնի մարզում այս պահին տեղավորվել է բռնի տեղահանված 3322 քաղաքացի, որոնցից 478-ը` հյուրանոցներում և հյուրատներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում