ԼԼիլիթ Ասատրյան

Արմեն Գրիգորյանը և Էբրահիմ Ռայիսին ընդգծել են՝ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի

Արմեն Գրիգորյանը և Էբրահիմ Ռայիսին ընդգծել են՝ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի

Թեհրան աշխատանքային այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այդ մասին ասված է ՀՀ Անվտանգության խորհրդի Ֆեյսբուքի էջում:

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի իսկ հակամարտությունները լուծվեն երկխոսության միջոցով:

 

Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորվել է այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը:

 

Իբրահիմ Ռայիսին Արմեն Գրիգորյանին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում