ԼԼիլիթ Ասատրյան

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ բնապահպանական հարկի դրույքաչափերին. ՊԵԿ

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ բնապահպանական հարկի դրույքաչափերին. ՊԵԿ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահը կարևորել է պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսությունը և խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը՝ ներկայացվող օրենսդրական նախագծերի շուրջ քննարկումներին:

Խորհրդի նիստի օրակարգում էր կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունների ներկայացումը: Մասնավորապես, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծերի շրջանակում քննարկվել են թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցման և վերաձևակերպման հետ կապված հարցեր։

Անդրադարձ է կատարվել ավտոմեքենաների մասով հաշվանցման սահմանափակումներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ բնապահպանական հարկի դրույքաչափերին:

Դիտարկվել են հարկային ստուգումները և վաղեմության ժամկետները, այդ թվում՝ համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հրապարակելու պահանջը, ինչպես նաև համալիր հարկային ու տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը հարկ վճարողին ներկայացնելու ժամկետը։

Անդրադարձ է եղել նաև տույժի դրույքաչափի փոփոխությանը: Ընդգծվել են հարկային չարաշահումներին առնչվող դեպքերն ու հարկային վարչարարության կիրառման անհրաժեշտությունը: Խորհրդի անդամների միջև ծավալվել են ակտիվ քննարկումներ ներկայացված նախագծերի, ինչպես նաև բարձրացված հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել ողջամիտ դիտարկումներով և կառուցողական առաջարկներով։

ՊԵԿ նախագահը, ամփոփելով երկխոսության արդյունքում խորհրդի անդամների ներկայացրած դիտարկումներն ու առաջարկները, նշել է, որ դրանք խորությամբ կուսումնասիրվեն և ըստ անհրաժեշտության կիրականացվեն համապատասխան փոփոխություններ։ Միաժամանակ, կոմիտեն պատրաստակամություն է հայտնել հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ աշխատանքի միջոցով կազմակերպել մասնագիտական աշխատանքային քննարկումներ և մշակել ներկայացված հարցերի առավել արդյունավետ լուծումներ:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում կազմակերպել հաջորդ նիստը՝ հարկային օրենսդրության փոփոխություններին ուղղված նախագծերի մասով քննարկումը շարունակելու, ինչպես նաև մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր ներկայացնելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում