ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է անկարգությունների նախապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկությունը

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է անկարգությունների նախապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկությունը

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը սխալ է անվանել վրացական հետախուզության հայտարարությունը, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ֆինանսավորել է դասընթացները՝ երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նպատակով։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) երկուշաբթի հայտնել է, որ Սերբիայի երեք քաղաքացի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ ՄԶԳ հրավերով ժամանել են հանրապետություն և դասընթացներ են անցկացրել հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ, որոնք պետք է մասնակցեին երկրում իշխանության տապալմանը բռնի միջոցներով: Սերբիայի քաղաքացիները, որոնք ներկայացնում են Canvas կազմակերպությունը և հարցաքննվել են Պետական ​​անվտանգության ծառայության կողմից, արդեն լքել են Վրաստանը։ Հետախուզական ծառայության տվյալներով՝ դասընթացները ֆինանսավորել է USAID-ը։ Վրաստանի ղեկավարությունը կազմակերպությունից պարզաբանումներ է պահանջել հետախուզական ծառայությունների հետաքննության հետ կապված։

«Այսօր մեր կողմից աջակցություն ստացող նախագծերից մեկի դեմ ներկայացված մեղադրանքները սխալ են և էապես խեղաթյուրում են Վրաստանին մեր օգնության նպատակները: USAID-ն աջակցում է Վրաստանի ժողովրդին 1992 թվականից: Ինչպես միշտ, այս օգնությունը թափանցիկ է, և մենք ողջունում ենք կառավարության ցանկացած մտահոգություն քննարկելու հնարավորությունը»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան երկու տարի համագործակցում է Canvas-ի հետ՝ «օգնելու մարդկանց բարձրաձայնել իրենց ընտանիքների և համայնքների համար կարևոր խնդիրները»: Դեսպանատունը հավելել է, որ Canvas-ի մասնակցությամբ դասընթացներ են անցկացվել «մանկական քաղցկեղի բուժման բարելավում պահանջող մայրերի և այն մարդկանց համար, որոնք փաստաբանական ծառայություններ են մատուցում տարեց քաղաքացիների իրավունքների մասով»:  

Վրաստանի ՊԱԾ տվյալներով էլ՝ նախատեսվում է հանրապետությունում անկարգություններ կազմակերպել՝ ուժով իշխանությունը տապալելու նպատակով։ Դրա համար կազմակերպիչները մտադիր են ներգրավել Ուկրաինայում կռվող վրացիներին, ինչպես նաև վրացի երիտասարդներին, որոնց ուսուցումն իրականացնում է Canvas կազմակերպությունը լեհ-ուկրաինական սահմանի մոտ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում