ԳԳոհար Սարգսյան

Միջազգային հանրությունից պետք են արձագանքի ձևով հստակ գործողություններ. Արգենտինայի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

Միջազգային հանրությունից պետք են արձագանքի ձևով հստակ գործողություններ. Արգենտինայի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման գործում դեսպանի անգնահատելի ներդրումն ու սրտացավ հետևողականությունը: ՀՀ ԱԺ խոսնակը երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսին բարձր ամբիոններից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու, ծանր պահին հայ ժողովրդի կողքին լինելու և սատարելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված ԼՂ հայերին առնչվող հարցեր:

ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ Արգենտինայի դեսպանը նշել է, որ Հայաստանից հեռանում է շատ ջերմ և, միևնույն ժամանակ, ծանր հուշերով: Նա նշել է, որ կիսում է այս օրերին հայ ժողովրդի ապրումներն ու Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությունը ԼՂ հայերի հանդեպ ողբերգություն է որակել՝ համայն քաղաքակիրթ մարդկության դեմ: Նա նշել է, որ միջազգային մակարդակով պետք է քննել տեղի ունեցածը և համարժեք գնահատականներ տալ: «Այն, ինչ հարկավոր է այսօր Հայաստանին միջազգային հանրությունից, չի սահմանափակվում միայն հայտարարություններով, պետք են արձագանքի ձևով հստակ գործողություններ»,- ընդգծել է դեսպանը:

Հանդիպմանը քննարկվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում բարեկամական խմբերի դերը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում