ՄՄարիա Գաբրիելյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդլայնում է իր աշխատակիցների ներկայաց­վա­ծության աշխարհագրությունը. ընդունվում են «Երիտասարդ մասնա­գետ­ներ 2023» ծրագրի հայտադիմումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդլայնում է իր աշխատակիցների ներկայաց­վա­ծության աշխարհագրությունը. ընդունվում են «Երիտասարդ մասնա­գետ­ներ 2023» ծրագրի հայտադիմումներ

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Երիտասարդ մասնա­գետ­ներ 2023» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը:

Ծրագրի նպա­տակն է ընդլայնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության աշխատակիցների ներկայաց­վա­ծության աշխարհագրությունը՝ հնարավորություն ընձեռելով քարտուղարութ­յու­նում նվազ ներկայացվածություն ունեցող երկրների երիտասարդ ու խոստումնալից կադրերին աշխատանքի անցնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ում։

Թեկնածուների նախնական ընտրությունը կիրականացնի Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, որի ներկայացրած ցանկի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը կիրականացնի թեկնածուների ընտրության եռափուլ գործընթաց (առցանց հայտի լրացում, տեսահարցազրույց և եզրափակիչ հարցազրույց առաջին երկու փուլերն անցած թեկնածուների համար):

Ընտրված թեկ­նա­ծուների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկնքի ժամանակավոր աշխատանքային պայ­մա­նա­գիր (P1/P2), որը հնարավորություն կընձեռի աշխատելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրո­նա­­կայանում կամ դաշտային գրասենյակներում: Կախված 9 ամիս փորձաշրջանի արդյունքներից՝ պայմանագիրը կարող է երկարաձգվել։

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝

  • առավելագույն տարիքը՝ 32 տարեկան (2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ).
  • նվազագույնը մագիստրոսական աստիճան.
  • անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացություն (միանգամից եր­կու լեզուներին տիրապետելը կդիտվի որպես առավելություն):

Թեկնածուների դիմումներն անհրաժեշտ է մինչև 2023 թ. հոկ­տեմբերի 23-ը փոխանցել ՀՀ ԱԳՆ՝ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձ­նաժողովին (էլհաս­­ցե՝ [email protected])։

Թեկնածուները պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերը՝

  • անձնագրի պատճեն.
  • մագիստրոսական կրթությունը հավաստող դիպլոմի պատճեն.
  • անգլերենի կամ ֆրանսերենի իմացության վկայականի պատճեն.
  • կենսագրական և կոնտակտային տվյալներ՝ անգլերենով կամ ֆրան­սերենով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում