ԱԱնժելիկա Ժամհարյան

Ալավեդիում կասեցվել է «Պանիր Լոռի» արտադրատեսակի գործունեությունը

Ալավեդիում կասեցվել է «Պանիր Լոռի» արտադրատեսակի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունն իրականացվում է հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների խախտմամբ (Լոռու մարզ, ք․ Ալավերդի):

 

Մասնավորապես՝
 
- արտադրական շինության տարածքը չի եղել նորոգ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը.
 
- սննդի շղթայում ներգրավված աշխատողները չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների:

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Համով կաթ» ՍՊԸ-ի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում