ՎՎարդուհի Հարությունյան

Լեռնային Ղարաբաղում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնք ևս պատրաստվում են հեռանալ. Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնք ևս պատրաստվում են հեռանալ. Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ոչ պաշտոնական տեղեկություններ է ներկայացրել, նշել՝ ԼՂ բնակչության վերջին խմբերն այս պահին գտնվում են Հայաստան գալու ճանապարհին։

«Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ անձինք: Նրանք նույնպես պատրաստվում են մեկնել։ Արդյո՞ք միջազգային դիտորդները պատրաստվում են ստուգել, թե ինչպես է Ալիևի ցեղասպանական ռեժիմը պաշտպանում կենդանիների իրավունքներն ու անվտանգությունը»,- նշել է Բեգլարյանը:

Նա կարծիք է հայտնել, որ հուսալի միջազգային երաշխիքների առկայության դեպքում մարդիկ կվերադառնան իրենց տները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում